Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին:

Ելույթ ունենալով Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը «անկեղծ են»:

«Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի՝ հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս