Բաժիններ՝

Օբաման, Մակրոնը և Մերկելը կարող են ներկա գտնվել Աբեի պետական հուղարկավորությանը. Kyodo

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է ներկա գտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղակավորությանը, որն սպանվեց մահափորձի հետեւանքով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ համապատասխան հարցը ներկայումս մշակվում է:

Kyodo-ի կառավարական աղբյուրների տվյալներով՝ նաեւ մաշակվում է պետական հուղակավորությանը, որը կկայանա սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի ներկայության հարցը: Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ հաստատել է Աբեի պետական հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին անցկացնելու որոշումը, որը հուլիսի 8-ին զոհվեց հարձակման հետեւանքով:

Արարողությանը, որտեղ, ինչպես սպասվում է, կլնեն մեծ քանակությամբ օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում պետություների ղեկավարների մակարդակով, տեղի կունենա Տոկիոյի Budokan արենայում՝ Կայսերական պալատից ոչ հեռու: Հուլիսի 12-ին Տոկիոյի Ձոձյոձի տաճարում տեղի է ունեցել հուղարկավորության մասնավոր արարողություն բուդդայական ծիսակատարությամբ՝ ընտանիքի անդամների, մերձավոր բարեկամների եւ զինակիցների համար: Աբեի մարմինը կիզվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս