Բաժիններ՝

Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը. կա 3 զոհ և 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ն և ռուսական համարանիշներով բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031