Բաժիններ՝

ՖԻԴԵ-ի նախագահը վերընտրվել է պաշտոնում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Արկադի Դվորկովիչը:

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու` գործող նախագահ ռուս Արկադի Դվորկովիչը և ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը: Դվորկովիչը վերընտրվել է նախագահի պաշտոնում 156 կողմ ձայնով` 179 քվեարկողներից:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններն անցկացվել են Հնդկաստանի Չենայ քաղաքում, որտեղ ընթանում են կանանց և տղամարդկանց Համաշխարհային Օլիմպիադաները:

Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից: ՖԻԴԵ-ի առաջին փոխնախագահ է ընտրվել աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031