Բաժիններ՝

Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Ադրբեջանին

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց ադրբեջանցիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը: Միավորը կիսեցին Հրանտ Մելքումյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Օլիմպիադայի ավարտին մնացել է մեկ տուր: Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը դեռևս առաջատարն է: Սակայն մյուս հավաքականների արդյունքները դեռևս հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031