Բաժիններ՝

Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան կինոաստղի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնի հետ, որը հայտնի է «Ինտերսթելար», «Այն», «Մոլլիի խաղը» և այլ ֆիլմերով։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնն այսօր Ուկրաինայում է: Մեզ համար հայտնի մարդկանց նման այցելությունները շատ արժեքավոր են: Դրա շնորհիվ աշխարհն էլ ավելի կլսի, կիմանա և կհասկանա ճշմարտությունը, թե ինչ է կատարվում մեր երկրում: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան կինոաստղը Կիև է ժամանել գնացքով։ Նրա ծրագիրը ներառում էր այցելություն Օխմադեթի մանկական կլինիկա և Իրպեն քաղաք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031