Բաժիններ՝

Ուզում էի գրկել ու ասել, որ կարիքդ ունեմ, բայց այդպես էլ չասացի․․․

Ինչո՞ւ ենք մենք դժվարանում ասել բառեր, որոնք արտահայտում են մեր սերն ու ջերմությունը սիրած մարդու հանդեպ: Ես ինքս էլ եղել եմ այդ «վախկոտներից» մեկը, ով չունեցավ համարձակություն ասելու այն, ինչ իսկապես զգում էի:

Կան բառեր, որոնք այնքան դժվար եմ ասել, հիմա հետ եմ նայում, անցյալս վերլուծում ու ինքս ինձ հարցնում՝ ինչո՞ւ էիր դժվարանում ասել այն, ինչ սիրտդ քեզ այդ պահին թելադրում էր, ինչո՞ւ էիր ամաչում ավելի շատ բարի խոսք ասելուց։ Ախր, այդ բառերը ցույց էին տալու այն սերն ու ջերմությունը, որ զգում էիր այդ մարդու հանդեպ։ Ինչո՞ւ եմ ամաչել սերը բնորոշող բառերից, ինչո՞ւ եմ փախել իրական ճշմարտությունից։ Սրանք հարցեր են, որոնք շարունակ մտքումս տալիս եմ ինքս ինձ ու պատասխանից մինչև հիմա էլ վախենում։

Շարունակում եմ համոզել ինձ ու արածիս արդարացում փնտրել, որ Աստված այդպես կամեցավ։ Իրականում, Տերը չտեսավ իմ պայքարը, ձգտումն ու ցանկությունը:

Ցավում եմ, որ ժամանակին, կարևորություն եմ տվել այնպիսի արժեքների, որոնք իրապես, ոչ մի արժեք չեն ունեցել: Ես միայն եկեղեցի հաճախելով եմ կարողացել հասկանալ՝ ինչը պետք է կարևորել ու ինչով առաջնորդվել: Ես իմ սխալները այնտեղ հաճախելով եմ հասկացել ու տարիների ընթացքում դրանք շտկել:

Գիտեք, կյանքում քաջություն ունենալը թերևս ամենից կարևոր հատկանիշն է, դա ապրելուց կարևոր է, որովհետև կյանքը սիրում է համառ ու պայքարող մարդկանց: Մեզ պակասում է այդ քաջությունը, որպեսզի ունակ լինենք համարձակորեն ընդունել դեպի մեզ եկող սերն ու հաջողությունը։

Իմ թուլությունները տեսնելով՝ ես միշտ հիշում եմ Քրիստոսի քաջությունը։ Նրա կյանքը վերլուծելուց հետո եմ կարողացել նորից ուժ գտնել, հավաքվել ու արդեն ուժեղ մարդու հոգեբանությամբ առաջ շարժվել:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս