
«2018թ․ այս նույն օրն էր, սուրճը Ստեփանակերտի հյուրանոցում խանգարում էր վայելել «Դուխով» երգը․․․ Արայիկ Հարությանյանն է ասել, որ միացնեն ու կրկնության վրա դնեն…»

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արայիկի «դուխով» սուրճը…
2018 թվի այս նույն օրն էր, սուրճը Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում խանգարում էր վայելել «Դուխով» երգը, որն անընդհատ կրկնում էին: 15 րոպե դիմանալուց հետո նկատողություն արեցի, որ պետք է բոլորի կարծիքը հաշվի առնել և խնդրեցի վերջապես անջատել էդ «Հայեր ջան, դուխովը»:
Պատասխանեցին, որ Արայիկ Հարությանյանն է ասել, որ միացնեն ու կրկնության վրա դնեն…
Արայիկը հյուր ուներ, սուրճ էին խմում… Փափուկ բազմոցներին, գեղեցիկ հյուրանոցում: Հետո արդեն Արայիկը սկսելու էր սուրճն անտառում բեմադրել, և մինչև այսօր «դուխով» կորցնել հայրենիքի սուրբ հողը:
Հերթը հասավ Աղավնոյին, մնացին հաշված օրեր:
Բայց դուք մի շեղվեք, Կասկադում էլ սուրճ կա»: