Բաժիններ՝

«Փյունիկը» բարդ հանդիպում կանցկացնի Սերբիայում․ «Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ»

«Ցրվենա Զվեզդան» տնային առաջնությունում հիանալի մեկնարկեց՝ երկու ջախջախիչ հաղթանակներ տանելով «Ռադնիչկիի» (4:0) և «Կոլուբարայի» (5:0) նկատմամբ: Այնուհետև թիմը լուրջ դիմադրության հանդիպեց «Մլադոստի» կողմից, սակայն կրկին ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 2:1 հաշվով։ Նման հաջող մեկնարկը հաջողվեց ամրապնդել «Ռադնիկի» հետ մենամարտում հերթական պարտությամբ (6:0):

Իսկապես, «Զվեզդան» գերազանց մարզավիճակում է և շարունակում է հաջող արդյունքներ ցույց տալ։ Սերբական ակումբի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հանդիպումից առաջ նշել է, որ իրենք պատրաստ են այս խաղին, գիտեն՝ իրենց ինչ է սպասվում։

Ստանկովիչի խոսքով՝ իրենք վերլուծել են «Փյունիկի» խաղը, ծանոթ են հայկական ֆուտբոլին և ճանաչում են տաղանդավոր հայ ֆուտբոլիստներին։

Սերբական ակումբի գլխավոր մարզիչը ասում է, որ իրենք հարգում են երևանյան ակուբին, բայց ֆավորիտ են և փորձելու են հաղթել՝ անկախ ամեն ինչից։

«Ցրվենա Զվեզդան» հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով՝ Բորյան, Էրակովիչ, Ռոդիչ, Միլունովիչ, Դրագովիչ,Կանգվա, Կանգա, Բուկարի, Իվանիչ, Կատայ, Պեշիչ։

Անցած մրցաշրջանում «Փյունիկը» ցուցադրեց իր լավագույն կողմը և կանոնավոր առաջնության ընթացքում վաստակեց միավորներ, ինչը թույլ տվեց թիմին գրավել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և հնարավորություն ստանալ բախտը փորձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

Մրցաշրջանից առաջ ակումբը չորս ընկերական հանդիպում անցկացրեց, որոնցում ցույց տվեց, որ գտնվում է օպտիմալ մարզավիճակում՝ կրելով միայն մեկ պարտություն «Դյուդելանժից» (0:1): Ճիշտ է, թիմը չկարողացավ հաղթանակով սկսել նոր մրցաշրջանը և զիջեց «Արարատին» (0:1):

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղից առաջ նշում է, որ իրենց համար ամենից կարևորը լավ արդյունքի հասնելն է։ Մարզչի խոսքով՝ մրցակիցը ուժեղ է, բայց ֆուտբոլում լինում է, որ թույլ թիմը հաղթում է ուժեղ թիմին։

«Փյունիկի» կազմը այսպիսին է՝ Դավիթ Յուրչենկո, Զամբրանո, Հովհաննես Հարությունյան, Օտուբանջո, Յուրիչիչ, Ժունինյո, Կուչուկ, Դավիթ Դավիդյան, Գայիչ, Կովալենկո, Արտակ Դաշյան։

Խաղը տեղի կունենա Սերբիայում և կմեկնարկի 22։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս