
Ոստիկանական բիրտ ուժ, լարված իրավիճակ, քաղաքացիներին բերման են ենթարկում
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև մի խումբ հասարակական գործիչներ բողոքի ակցիա էին անում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի աղետալից և ազգակործան գործողությունների:
Իշխանությունները հսկայաքանակ ոստիկանական ուժեր, կարմիրվբերետավորներ էին կենտրոնացրել:
Հանրապետության հրապարակում քաղաքացիները այս պահին շարունակում են ինքնաբուխ բողոքի ակցիան` ընդդեմ ադրբեջանական նոր սադրանքի իշխանությունների անգործության։
Դեռևս բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած Հրապարակում։ Կարմիրբերետավորները ինչ-որ պահի սկսեցին առանց բացատրության մարդկանց բերման ենթարկել։
Մասնավորապես բերման ենթարկեցին Հովհաննես Իշխանյանին։