Բաժիններ՝

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի առաջատարն է:

Հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ: Այս տուրի որոշիչ դեր կարող է խաղալ Օլիմպիադայի հետագա ընթացքի վրա, քանի որ երկու թիմերը նախորդ տուրից հետո առաջատարներն էին: Հայաստանի հավաքականի կազմում պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը, սակայն հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստան-Հնդկաստան (2)` 2,5-1,5:

Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարն է:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 5 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ: Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031