«Երկու խնդիր կա՝ վերահսկողության տակ առնել Լաչինի միջանցքը և թուլացնել ռազմական ներուժը». փորձագետ

Մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այս պահի դրությամբ առկա փաստերը։

«1. Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա՝ խախտելով Եռակողմ հայտարարությունը։ Այդ մասին են վկայում հայտարարված «օպերացիան» և բարձրագույն հրամանատարության նախորդող այցերը մի քանի օր առաջ։

2. Դատելով հարվածների աշխարագրությունից՝ երկու խնդիր կա՝ վերահսկողության տակ առնել Լաչինի միջանցքը և թուլացնել ռազմական ներուժը՝ լայնամասշտաբ դիմադրությունն անհնարին դարձնելու համար (հարձակումներ մի շարք ռազմական օբյեկտների վրա)։

3. Խաղաղապահները միայն արձանագրում են տեղի ունեցողը և բանակցում։ Նրանք չեն պատրաստվում ռազմական ուժով կանգնեցնել (անկեղծ ասած՝ դեռ չեմ հասկանում, թե ինչու է սա նորություն ինչ-որ մեկի համար)։

Կարդացեք նաև

4. Հայաստանն օգնության չի հասնում։ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից չի վերադառնում»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս