«Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՂՈՐՄԵԼԻ ՌԵԿՏՈՐԸ
Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։ Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն իրավունք ունեն ուսումի։ «Նախկին» իշխանությունների ժամանակ, ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները»։