Հաղորդում հանցագործության մասին ԱԱԾ-ին՝ Բագրատ Բադալյանի դեմ
Երևանի բնակիչ Վահան Առաքելյանը Ազգային անվտանգության ծառայություն և Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացրել հաղորդում՝ հանցագործության մասին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգե’լի պարոն Աբազյան,
20.11.2019 թ.-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ճանապարհաշինության ոլորտում տիրող կոռուպցիոն վիճակի մասին, կապված` «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն` Սամվել Բադալյանի գործունեության մասին:
1920թ.-ին Ս. Բադալյանի մահից հետո «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն ղեկավարել է նրա որդին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ճանապարհաշինության ոլորտում «միակ մասնագետ»` Բագրատ Բադալյանը:
20.11.2020 թ.-ին դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ` Ռոբերտ Նազարյանին, որ չեմ հրաժարվում իմ կողմից տրված ցուցումունքներից, և քանի որ Սամվել Բադալյանը մահացել է, խնդրում եմ քրեական գործը` N15960819 դադարեցնել:
Այսինքն բողոք չունեմ:
Հարգե’լի պարոն Աբազյան,
Ճանապարհաշինարարության ոլորտում «ծագող օլիգարխ»` Բագրատ Բադալյանի անմիջական մասնակցությամբ, զարհուրելի բաներ են կատարվում:
Առկա է մենաշնորհ և կոռուպցիա:
Հարգե’լի պարոն Աբազյան,
Այս մեկ տարվա ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների, ներկայացվում է բազմաթիվ հոդվածներ «ծագող օլիգարխ», ճանապարհաշինության ոլորտի «միակ մասնագետ»` Բագրատ Բադալյանի կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Հոդվածները կից կներկայացնեմ:
Զավեշտն այն է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Բագրատ Բադալյանին պատկանող` «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ կնքել է բազմաթիվ պայմանագրեր մեկ անձից գնման ընթացակարգով:
ՄԵԿ անձից, այսինքն՝ առանց մրցույթի:Սա պոտենցիալ կոռուպցիոն սցենար է:
Փաստորեն, տեղի է ունենում առանձնապես խոշոր չափերի վարկային և բյուջետային միջոցների վատնում և դրանց բացարձակ ընթացք չի տրվում:
Վերը նշվածը վկայում է այն մասին, որ Բագրատ Բադալյանի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացումներ կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու համար ՀՀ-ն քր. օր-ի հոդվածներ` 179-ով, 308-ով և 314-ով քրեական գործ հարուցելու համար առկա են բավարար հիմքեր:
Հարգե’լի պարոն Աբազյան,
Խնդրում եմ Ձեզ, հաշվի առնելով վերոգրյալը, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդագրությունը:
Կից ներկայացնում եմ`
1. 12.11.2020թ. բաց նամակ ՀՀ վարչապետին` Որտեղ է թաքնված շան գլուխը, կամ 5-րդ շարասյունը ճանապարհաշինության ոլորտում:
2. «Պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում կնքվել են մեկ անձից գնման 70 միլիոն ՀՀ դրամի պայմանագրեր» հոդվածը` 11.01.2021 թ. 168.am:
3. «15 միլիոն դոլար` Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչվող ընկերությանը» հոդվածը` 168.am 13.06.2021թ.:
4. «Փաշինյանի աշխատակազմից Բագրատ Բադալյանի կնոջ բիզնեսը ծաղկում է, այն էլ ժամ առ ժամ» հոդվածը 168.am 30.06.2022թ:
5. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Բագրատ Բադալյանի ընկերությունը` պետգնումների ակտիվ մասնակից» հոդվածը` «Հետք» 19 հուլիս 2022թ.:
6. «Միլիոն ժառանգորդն ու ավտոպարկը» հոդվածը` «Չորրորդ իշխանություն» 20.07.2022թ.:
Կանխավ շնորհակալություն
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձ` /Վ. Առաքելյան/
02.08.2022թ.