
Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին այսօր վթարի է ենթարկվել. նրա կյանքը փրկել չի հաջողվել. armlur.am

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած երիտասարդն Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Վարդան Կարապետյան որդին է՝ ծնված 1989 թվականին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ–ը հաղորդագրություն էր տարածել, որ հուլիսի 30-ին, ժամը 09։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Գ. Կ.) և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին: