Հռոմի պապը հայտնել է, թե ինչու չի ցանկանում վիրահատվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի սահմանափակել ճամփորդությունները՝ ծնկի վիճակի պատճառով, իսկ վիրահատությունը բարդանում է անզգայացման հետ կապված դժվարություններով։ Ըստ «Ռիա նովոստիի»՝ պոնտիֆիկոսը տառապում է արթրոզով, ինչը խանգարում է նրան ամբողջությամբ մասնակցել եկեղեցական արարողություններին և ստիպում է նրան տեղաշարժվել անվասայլակով։
«Իմ դեպքում վիրահատությունը հարմար չէ, բժիշկները համաձայն են, բայց անզգայացումը դժվար է: Բայց ես կփորձեմ շարունակել ճանապարհորդել, կարծում եմ, որ դա ծառայելու միջոց է»,- Կանադա առաքելական այցի ավարտին ինքնաթիռում լրագրողներին ասել է Հռոմի պապը։
Խոսելով Վատիկանի գահը լքելու հնարավորության մասին՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ դա «նորմալ տարբերակներից մեկն է»։
«Դուռը բաց է… մինչ այսօր ես չեմ օգտագործել այն և չեմ զգացել, որ դրա անհրաժեշտությունը կա, բայց դա չի նշանակում, որ դրա մասին չես սկսի մտածել վաղը։ Այս ճամփորդությունը փորձության պես մի բան էր… ճիշտ է, այս վիճակում ճանապարհորդել չի կարելի, գուցե ստիպված լինել մի փոքր փոխել ոճը (կյանքի)… կատարել այն ճամփորդությունները, որոնք դեռ պետք է ճշգրտվեն: Բայց Տերը կխոսի այդ մասին։ Դուռը բաց է, ճիշտ է»,- պոնտիֆիկոսի խոսքերն է մեջբերում Vatican News-ը։