«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ է դրել նոր գեղաթերթիկ և մեկ նոր նամականիշ
«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:
Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 28 հուլիսի 2022թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.
2022 թվականի հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:
200 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հատված «Պինգվին Վինը» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան), որը նկարահանվել է 1972 թվականին:
Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 29 հուլիսի 2022թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ.