Բաժիններ՝

Իրանի իշխանությունները հայտարարել են «Մոսադի» օգտին աշխատող խմբավորման կալանքի մասին. ISNA

Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի տարածքում այն խմբավորման չեզոքացման մասին, որը գործել է իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին: Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը:

«Իրանի հետախուզությունը հայտնաբերել եւ կալանավորել է Իսրայելի հետ կապված լրտեսական կազմակերպության անդամներին,- Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը:- Անջատական կազմակերպություններից մեկի պարագլխի առաջարկությունից հետո, որն անցյալում աշխատել է Իսրայելի օգտին, այդ խմբավորման անդամները կապվել են «Մոսադի» ներկայացուցչի հետ:

Նշվում է, որ ընդամենը ձերբակալվել է հինգ մարդ: Իրանի իշխանությունները վերջին ժամանակներս բազմիցս հայտարարել են երկրի տարածքում խմբավորումների հայտնաբերման մասին, որոնք աշխատում են Իսրայելի օգտին:

Մայիսի 22-ին ISNA գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի հետախուզության հետ համագործակցությամբ վնասազերծել է խմբավորում, որն աշխատել է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031