Բաժիններ՝

21,5 միլիոն դրամ՝ դեպի վարչապետի աշխատակազմ տանող վերելակը նորով փոխարինելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն 516 հազար դրամ հատկացվեց փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու և նոր վերելակ տեղադրելու նպատակով։

Կառավարության հուլիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված  հերթական չզեկուցվող հարցով ընդունված որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը  սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով իրականացվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» օրենքի  15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համապատասխան, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

Հիշեցնենք, որ Կառավարության հունիսի 23-ի նիստում բարձր գնաճի և այլ գործոններով  պայմանավորված հավաքագրված հավելյալ 40 միլիարդ դրամ հարկն ուղղվեց ոչ թե պետական բյուջե, այլ Կառավարության պահուստային ֆոնդ, ինչը տնտեսագետների մոտ առաջացրեց խիստ մտահոգություն։

Վերջերս 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, խոսելով հավաքագրած 40 միլիարդ դոլարը Կառավարության պահուստային ֆոնդ և ոչ թե բյուջե ուղղելու մասին նշել էր.

«40 միլիարդ դրամ ավել հավաքած հարկը Կառավարությունը որոշում է տանել դնել իր պահուստային ֆոնդ, իսկ դա լուրջ խնդիր էր։ Փորձում են ասել, թե այդ 40 միլիարդով ոչ թե մեքենա ենք առնելու, թեև ես վստահ եմ որ առնելու է, այլ ասում են՝ կապիտալ ծախս ենք անելու և դա այն դեպքում, երբ կապիտալ ծախսի համար հատկացված գումարն անգամ չեն կարողանում ծախսել։ Սա նշանակում է, որ 40 միլիարդը Կառավարության պահուստային ֆոնդ են ուղղել, որ ցանկացած նիստով, ցանկացած հարցի վրա ծախսեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս