ԱՄՆ-ը կանգնած է ԽՍՀՄ-ի ճակատագիրը կրկնելու վտանգի առջև. Թրամփ

Միացյալ նահանգների համար գլխավոր սպառնալիքը ներքուստ է գալիս, ինչի հետևանքով էլ երկիրը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի, Վենեսուելայի կամ Կուբայի ճակատագիրը։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ում մեծաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնց շարքին են դասվում հանցագործությունների թվի աճը, կրթական համակարգում տիրող կոռուպցիան, բյուրոկրատիան, բարձր գնաճն ու միգրանտների հոսքը։ Այս կապակցությամբ Թրամփը խոստացել է շարունակել իր քաղաքական գործուներությունը՝ չնայած «կոռումպացված պետական ապարատի»՝ դրան խոչընդոտելու ձգտումներին։

«Որովհետև, եթե ես դրանով չզբաղվեմ, մեր ազգը դատապարտված կլինի հերթական Վենեսուելան կամ Խորհրդային Միությունը դառնալուն: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ կամ շատ մեծ մասշտաբների Կուբայի վերածվելու ուղղությամբ», – ասել է Թրամփը:՝

Հատկանշական է, որ Վաշինգտոնում կայացած ֆորումի ժամանակ Թրամփի այս ելույթը նրա առաջին այցն էր մայրաքաղաք նախագահական ժամկետի ավարտից ու պաշտոնը Ջո Բայդենին փոխանցելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031