Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Telegraph

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը: Այս մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչեւ Ջոնսոնն այդ դերի համար նկատի էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին եւ Դեւիդ Քեմերոնին, նշում է թերթը:

Հրատարակությունն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար արդեն վաղուց են առաջարկում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի՝ նկատի ունենալով եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահությունը, որոնք բազմիցս հայտարարել են Եվրամիության նոր բանակ ստեղծելու՝ իենց պլանների մասին:

The Telegraph-ի բարձրաստիճան աղբյուրը՝ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունից, իր թերահավատությունն էր հայտնել, որ Բորիս Ջոնսոնի թեկնածությունը կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա կարող է վետո դնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուին ընտրելու որոշման վրա, իսկ այդ դեպքում Ջոնսոնը չի ընտրվի, քանի որ միջազգային այս կառույցում որոշումները կայացվում են միաձայն:

Հուլիսի 7-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցուցադրաբար լքեց գրեթե 60 հոգի, Բորիս Ջոնսոնը հայտարարեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին: Նա նաեւ հայտնեց, որ կթոնի վարչապետի պաշտոնը, հենց որ ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կաբինետը: Դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը կամ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:

Թեկնածուի ճակատագիրը կորոշեն կառավարող կուսակցության գրեթե 200.000 անդամները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս