Հայաստանի հավաքականները կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում տեղի կունենա շախմատի 44-րդ օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն Արման Փաշիկյանն է:
Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմն էլ հանդես կգա հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիամ Մկրտչյան և Սուսաննա Գաբոյան: