
Բրիտանական L119 հաուբիցներն արդեն Ուկրաինայում են

Բրիտանական L119 105 միլիմետր տրամաչափի քարշակվող հաուբիցները հասցվել են Ուկրանիայի տարածք: Տեսանյութը, որտեղ պատկերված է հրանոթների տեղափոխումը, հուլիսի 25-ին տարածել է «Ստրանա» հրատարակությունը։
Ինչպես պնդում է հրատարակությունը, հաուբիցներն արդեն հասել են մարտական գործողությունների գոտի: Բրիտանական L119 105-միլիմետրանոց հաուբիցը կարող է տեղ հասցվել ուղղաթիռներով կամ նետվել պարաշյուտներով:
Դրանով հրաձգության առավելագույն հեռվությունը կազմում է 13,7 կիլոմետր: The Daily Telegraph թերթն ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանական հրամանատարությունը պլանավորել է Ուկրաինային հանձնել L119 հաուբիցներ:
Իր հերթին, անցյալ շաբաթ «Ստրանա» հրատարակությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի նոր օգնության փաթեթում կլինի 36 նման հրանոթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: