Բաժիններ՝

Չնայած առկա տարաձայնություններին, Միքայել Սրբազանն օրհնում է Գագիկ Ծառուկյանի բոլոր բարեգործական նախաձեռնությունները

«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնից» տեղեկացանք երեխաների՝ վերջերս տեղի ունեցած ծովափնյա հանգստի մասին, որը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ: Ambion-news.am զրուցել է Սրբազանի հետ.

– Սրբազա՛ն, Շիրակի թեմի մեծահասակների կրթության խաչմերուկ հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկացանք, որ կրթօջախի սաները մեկնել են ծովափնյա հանգստի և վերադարձել: Ուզում էինք Ձեզանից տեղեկանալ, թե ինչպիսի՞ն է եղել այդ հանգիստը, գո՞հ են արդյոք երեխաները, ի՞նչ նոր հետաքրքիր մտահորիզոններ են իրենց համար բացվել:

– Գոհ են երեխաները, հրա՜շք էր, ես հենց հիմա երեխաների հետ եմ, զրուցում ենք: Շատ գոհ են իրենք:

– Եթե հնարավոր է՝ մենք ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը Գագիկ Ծառուկյանի նման բարեգործական նախաձեռնությունների վերաբերյալ:

– Ես այդ մասին ասել եմ: Հակառակ մեր հայացքների տարբերությանը, եթե հարցը վերաբերում է երեխաներին, հայացքների տարբերության խնդիր լինել չի կարող: Երեխաներին պետք է օգնել: Երեխաները ավելի կարևոր են, քան ցանկացած հակառակություն, որը կարող է լինել մեծահասակների միջև:

– Սրբազա՛ն, եկեղեցին հետագայում պատրաստ է ևս համագործակցել բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ:

– Այո՛, եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:

Զրույցի վերջում Սրբազան Միքայելը օրհնել է պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս