Ավտովթար՝ Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում. տուժածը հոսպիտալացվել է
Հոլիսի 25-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածից Դավիթ Բեկի փողոց տանող լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1970 թ.) և «Renault» (վարորդ՝ Վ. Ո., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։