Բաժիններ՝

«ՀայՓոստ»-ի տնօրենը հեռանում է

«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը հայտնել է, որ հուլիսի 25-ից ավարտում է իր համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

««ՀայՓոստ»-ի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի «ՀայՓոստ»-ի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:

2020 թվականին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարություն, որը հավանություն ստացավ «ՀայՓոստ»-ի դիտորդ խորհրդի և ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում, կառուցեցինք «ՀայՓոստ»-ի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: Կարծում եմ՝ իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի, այսօրվանից իմ և «ՀայՓոստ»-ի համագործակցությունը կավարտվի»,- նշել է Հայկ Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031