
Հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Շալիկո Խ.-ն սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 31-ամյա Շալիկո Խ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա Նաիրիի բաժնի ոստիկանների կողմից ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: