
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Shamshyan.com

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Աղբյուրի փոխամցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։