Աշխարհում 1,34 միլիարդ մարդ վտանգավոր քանակությամբ ալկոհոլ է օգտագործում
Բժիշկների միջազգային հանրույթը պարզել է, որ ամբողջ աշխարհում 1,34 միլիարդ մարդ վտանգավոր չափաբաժիններով ալկոհոլ է խմում։ Մտահոգիչ է այն, որ նրանց մեծ մասը 15-39 տարեկան երիտասարդներ են։
Գիտնականները Global Burden of Disease նախագծի շրջանակներում հավաքագրված տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզել են, թե քանի մարդ է չափավոր և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործում: Տվյալները հավաքագրվել են 2020 թվականին ՄԱԿ-ի 205 անդամ երկրների գործընկերների կողմից։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Lancet ամսագրում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար խմում է վտանգավոր քանակության ալկոհոլային՝ օրական ավելի քան երկու խմիչք: Մոտ 76,7%-ը տղամարդիկ են, իսկ կեսից ավելին՝ 59,1%-ը՝ 15-ից 39 տարեկան երիտասարդներ և աղջիկներ։
Նրանց փոխանցմամբ՝ երիտասարդների և տարեց մարդկանց վրա ալկոհոլի բացասական ազդեցության բնույթը տարբեր է։ Օրինակ, ալկոհոլային խմիչքների ցանկացած չափաբաժին վտանգավոր է երիտասարդների և դեռահասների առողջության համար, սակայն տարեցների ինքնազգացողությունը երբեմն բարելավվում է փոքր քանակությամբ ալկոհոլից: