Բաժիններ՝

Արմավիրի մարզում հայրը դանակով հարվածել է 30-ամյա որդուն, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծող տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի պետի օպերատիվ գծող տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր: Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները՝ Վաղարշապատի քննչական վարչության պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ: Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:

Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, և Լևոն Մ.-ն ձերբակալվել է: Ոստիկանները հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որով սպանվածը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավտոմեքենայի սրահում և դրսի հատվածներում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր

Նույթն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս