ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Կիեւում հանդիպել է Զելենսկիի հետ

ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ու խոստացել է շարունակել աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, գրում է Reuters-ը:

Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից:

«Միացյալ Նահանգները իր դաշնակիցների հետ կանգնած է Ուկրաինայի կողքին՝ տրամադրելով տնտեսական, ռազմական և հումանիտար օգնություն», – ասվում է պատվիրակության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031