
Վրաերթ Երևանում․ 36-ամյա վարորդը Mercedes-ով Սախարովի հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վրարերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։
Վրաերթի փաստով քննիչ Գ․ Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ»,-գրել է կայքը։