ՔՊ-ականները հետաքրքիր չեն, հետաքրքիր է ժողովուրդը, որն իր խոսքն ասում է. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը բողոքի ակցիաների շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս իշխանությունները, բացի վտանգից, պատերազմից, մահից, մեր երկրին ոչինչ չեն բերել:

«Շատերը հարցնում են՝ բա որ գնա, պատերազմ… եթե Նիկոլը մնա, հաստատ պատերազմ է լինելու, ու այդ պատերազմը պարտությունով է ավարտվելու, ինչպես ավարտվել են բոլոր այն պատերազմները, որոնք ինքը բերել է մեր երկրի գլխին: Մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում լինել և հետևել, թե ինչպես են մեր հայրենակիցներին ցեղասպանում: Ոչ ելույթների ժամանակ կա, ոչ կոչերի, ընդամենը մնացել է, որ ժողովուրդն իր խոսքն ասի ու կասի»,- շեշտել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, և հարցին՝ արդյո՞ք կան ՔՊ-ականներ, որոնք կմիանան, Մամիջանյանը պատասխանել է. «Ինձ ոչ ՔՊ-ականներն են հետաքրքրում, ոչ էլ Նիկոլը, հետաքրքրում է, որ ժողովուրդն  իր խոսքն  ասի: Իսկ ժողովուրդը, տեսնում եք, թե ոնց է ասում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս