Բաժիններ՝

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել

Իսպանիայի եւ Պորտուգալիայի ավելի քան 1700 բնակիչներ են մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Հարյուր հազարավոր մարդիկ են մահացել արտակարգ բարձր ջերմաստիճաններից վերջին տասնայակներում, իսկ տապի երկարատեւ շրջաններին հաճախ զուգադիպում են նաեւ անտառային հրդեհները: Այս տարի միայն Իսպանիայում եւ Պորտուգալիայում մենք արդեն դարձել ենք շոգ եղանակի պատճառով ավելի քան 1700 անհեթեթ մահվան վկաներ»,- ասված է փաստաթղթում:

Կլյուգեի խոսքով՝ անառային հրդեհները «Եվրոպայի հարավից տարածվել են դեպի նույնիսկ Սկանդինավիայի հյուսիս»:

Նա հիշեցրել է, որ այս շաբաթ հրդեհները 41 տուն են ոչնչացրել Լոնդոնում, թեեւ «ամառային կիզիչ տապի սեզոնը» հասել է սոսկ իր կեսին:

ԱՀԿ-ն իշխանության բոլոր ազգային եւ տեղական մարմիններին կոչ է արել պատրաստվելու ջերմաստիճանային ռեկորդների:

«Ապացուցվել է, որ շոգի դեմ պայքարի գործողությունների օպերատիվ եւ համալիր պլանները փրկում են կյանքեր եւ բարձրացնում են հասարակության եւ մարդկանց կենսակայունությունն արտակարգ ջերմաստիճանների պայմաններում»,- ընդգծված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս