
Լեհաստանը 48 կործանիչ և 180 տանկ կգնի Հարավային Կորեայից

Լեհաստանը մտադիր է 180 տանկ եւ 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակը «Սետի» պորտալին տված հարցազրույցում:
«Արդեն այս տարի մեզ մոտ կստացվեն առաջին օրինակները, ընդամենն առաջին խմբաքանակում պետք է լինի 180 տանկ»,- ասել է Բլաշչակը:
Նախարարը ճշտել է, որ խոսքը վերաբերում է հարավկորեական արտադրության K2 տանկերին եւ FA-50 կործանիչներին:
Բլաշչակը նշել է, որ գործարքի մանրամասնությունները կանխավ որոշվել են Սեուլ կատարած իր այցի ժամանակ:
«Ես եղա Սեուլում,- ասել է նա:- Այս համագործակցությունը շատ լավ է ընթանում»: K2 տանկը, որը կոչվել է «Սեւ հովազ», Հարավային Կորեայի բանակի հիմնական մարտական տանկն է: Այն սպառազիության է ընդունվել 2014 թվականին:
2022 թվականին Հարավային Կորեայի սպառազինության մեջ կա շուրջ 150 «Սեւ հովազ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: