
Սի Ծինպինը Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հուլիսի 22-ին հեռագիր է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ COVID-19-ից շուտափույթ ապաքինվելու մաղթանքներով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Իմացա, որ պարոն նախագահը հիվանդացել է COVID-19-ով: Անկեղծ ցավակցություններ են հայտնում ձեզ եւ ձեր շուտափույթ ապաքինման հույս ունեմ»,- մեջբերում է հեռուստաալիքը Սի Ծինպինի հեռագիրը:
ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 21-ին հայտնել են, որ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: