Բորիս Ջոնսոնի յուրահատուկ հրաժեշտը` մոտ մնացեք ամերիկացիների հետ: Եվ հիշեք, որ կարևորը Twitter-ը չէ

Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է այդ պաշտոնում խորհրդարանում իր համար վերջին հարցուպատասխանին: Նա որոշ խորհուրդներ է տվել Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին: Նա նշել է, որ Բրիտանիան պետք է շարունակի սատարել Ուկրաինային, պետք է աջակցի ամբողջ աշխարհում դեմոկրատիային և ազատությանը: Նաև նշել է, որ անհրաժեշտ է կրճատել հարկերը, հնարավորինս նվազեցնել պետության միջամտությունը բիզնեսին, քանի որ միայն այդպես Բրիտանիան կդառնա երկիր, որտեղ մարդիկ կցանկանան ապրել և ներդրումներ անել: Բորիս Ջոնսոնը ելույթը փակել է «Տերմինատոր 2» ֆիլմից մեջբերումով և վարչապետի պաշտոնում իր իրավահաջորդին ուղղված հատուկ խորհուրդով. «Մոտ մնացեք ամերիկացիների հետ:

Եվ հիշեք, որ կարևորը Twitter-ը չէ: …Hasta la vista, baby»:

Ի դեպ, ըստ մամուլի` Բորիս Ջոնսոնը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար:

Տեսանյութեր

Լրահոս