«Միանշանակ քննություն լինելո՛ւ է»․ Անահիտ Ավանեսյանը՝ իր աշխատասենյակ ընդդիմադիր պատգամավորների մուտք գործելու միջադեպի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավորների՝ իր աշխատասնեյակ մուտք գործելու դեպքին։

Ավանեսյանն այս միջադեպի առնչությամբ դիմել էր Ազգային ժողով, որպեսզի Էթիկայի հանձնաժողով ձևավորվի․

«Դիմումն ընդունվել է ԱԺ-ի կողմից։ Վերջրես հետաքրքրվել եմ այս հարցով, վստահեցրել են, որ աշխատանքները՝ Էթիկայի հանձնաժողով ձևավորելու, գնում են, և միանշանակ քննություն լինելո՛ւ է այս միջադեպի առնչությամբ»։

Ճշտող հարցին՝ կարծում եք՝ հիմքեր կա՞ն, որպեսզի ընթացք տրվի, Անահիտ Ավանեսյանն ասաց՝ այո, հիմքեր կան, իսկ արդյունքների մասով Էթիկայի հանձնաժողովը կդիտարկի և համապատասխան եզրահանգման կգա։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում՝ հունիսի 8-ին, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը և Ասպրամ Կրպեյանը մտել էին Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ և հարց էին ուղղել նախարարին․

«Դավաճան Նիկոլի հետ աշխատելը լա՞վ է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս