Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել Ասիայի երկրների հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների օգտին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն անհրաժեշտ է համարում ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացումն Ասիայի երկրների, մասնավորապես Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Հուլիսի 19-ին այդ մասին նա հայտարարել է thepioneer.de նորությունների պորտալին տված հարցազրույցում:

«Ավելի սերտ տնտեսական հարաբերությունների հաստատումը հենց այդ երկրների հետ, իմ կարիքով, նաև կնվազեցնի մեր սեփական կախվածությունը»,- նշել է Բերբոքը: Արծարծելով Չինաստանի թեման՝ Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկին քննադատության է ենթարկել ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն, այլև վերաբերմունքը Գերմանիայի որոշ ընկերությունների նկատմամբ: Որոշ ձեռնարկությունների համար Չինաստանում արտադրության հնարավորությունը, նրա խոսքով, նշանակում է, այլ բաների թվում, իրենց առևտրային գաղտնիքի բացահայտում:

«Մենք շատ ակտիվորեն հավանությոն ենք տալիս բոլոր արտադրություններին Չինաստանում, բայց մենք ունենք Հարավային Կորեան, մենք, օրինակ, նաև ունենք Տայվանը և ունենք նաև Ճապոնիան»,- ընդգծել է Բերբոքը: Եթե Գերմաիան ցանկանում է ամրապնդել իր սեփական ինքնիշխանությունը, ապա, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել արտադրությունը Եվրոպայում, այլև հաշվի առնել Այսիայի մյուս երկրները: Եվրոպայում ամեն ինչ արտադրել պարզապես հնարավոր չէ գլոբալացված աշխարհում, ամփոփել է Բերբոքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս