
Խարդախության համար հետախուզվող Մերաբի Շ.-ն հայտնաբերվել է սահմանային անցակետում

Հուլիսի 19-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Մերաբի Շ.-ն, որը հուլիսի 14-ից Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: