
ԵՄ-ն կարևոր դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է ԵՄ-ի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ ԵՄ-ն կարևոր դեր է խաղում հետկոնֆլիկտային շրջանում. Մենք ողջունում ենք Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին` Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների երեք հանդիպումների համար՝ լուծելու հարցեր Հարավային Կովկասի անվտանգ զարգացման և բարգավաճման ուղղությամբ», – ասել է Բայրամովը ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։