
Լենինգրադյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

Հունիսի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Կատարվում է քննություն: