ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ Միքայել Հայրապետյանը հրաարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից եւ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Հայտարարությունում ասվում է. «Պահպանողական կուսակցությունը ի գիտություն է ընդունում Միքայել Հայրապետյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու և  կուսակցությունից դուրս գալու դիմումը, շնորհակալություն հայտնում երկարամյա գործունեության համար և հաջողություն մաղթում նրան։

ՊԿ նոր նախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ համագումարում, որտեղ նաև հաշվետու զեկույցով հանգամանալից անդրադարձ կկատարվի նախկին նախագահի  գործունեությանը։

ՊԿ-ն հայտարարում է, որ վերահաստատում է իր նվիրվածությունը պահպանողական սկզբունքներին և արժեքներին, անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք է գործադրելու կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, գործուն անդամներով համալրվելու, ազգայնական և ժողովրդավարական ուժերի հետ գործակցության, համապետական և ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու ուղղությամբ»:

Հայտարարության տակ ՊԿ քարտուղար , ՊԿ նախագահի ժ/պ   Թաթուլ Մկրտչյանի ստորագրությունն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031