«Այս պահին չուզողները բոլոր ճամբարներում կազմում են մեծամասնություն»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս պատերազմում պարտությունը և դրանից հետո տեղի ունեցողը ի հայտ բերեց հայ ժողովրդի որպես ազգ խորքային, մտավոր, հոգեբանական և արժեհամակարգային ճգնաժամը: Մենք առերեսվեցինք նրան, ինչին չէիք ուզում հավատալ և 31 տարի չտեսնելու ենք տվել:

Ցավոք սրտի, անկախ Հայաստանը մեծացրեց թուլամորթ ու անճար գեներալների և անթասիբ գործարարների, վաճառվող դիվանագետների և անգրագետ ուսուցիչների, խոնարհվող արվեստագետների և խեղճ ու կրակ քաղաքացիների:

Արդյո՞ք բոլորն են այդպիսին: Համենայն դեպս այդպիսին է այս պահին երևացող թվարկածներիս մեծամասնությունը: Հնարավո՞ր է այս ամենը փոխել: Վստահ եմ՝ այո: Ուզո՞ւմ են այս ամենը փոխել: Այս պահին չուզողները բոլոր ճամբարներում կազմում են մեծամասնություն»:

Տեսանյութեր

Լրահոս