
Խոսրովի անտառում ժամանակավոր հենակետեր են տեղադրվել. ԱԻՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Խոսրովի անտառ պետական արգելոցում արդեն իսկ ծավալվել են հենակետեր: