
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով

Այսօր՝ հուլիսի 18-ին, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: