Բաժիններ՝

Նուբարաշենի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր փետրվարի 3-ին: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ տնից գողացել են ոսկեղեն ու 1850 եվրո: Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքից դեպքի վայր` Նուբարաշենի 12-րդ փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տան դուռը բացել էին հարմարեցված բանալիով: Այդ պահին ավելին պարզել չէր հաջողվել, սակայն բացահայտման ուղղությամբ աշխատանքը շարունակվեց:

Դեպքից մոտ հինգ ամիս անց Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև տարածքային նախաքննական մարմնի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Նուբարաշենի բնակիչ մի կին ու տղամարդ: Հուլիսի 11-ին Նուբարաշենի ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել ու ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին:

Պարզվել է նաև, որ գողացված ոսկեղենը գրավադրված է վարկային կազմակերպություններից մեկում:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031