Ժողովուրդը ադրբեջանական մուղամ լսող խաժամուժը չէ. Վահրամ Սահակյան

Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը ներկա են պրոդյուսերի ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ:

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում:

«Ինքն էն մարդն էր, որ վառվեց։ Էդ իր ամբողջ մտածողությունը, իր մտքերը՝ նոյեմբերի 9-ից առաջ էլ, իրեն տարան այնտեղ, որ այդ մարդուն զոհ տվեցին ուղղակի,- Արմեն Գրիգորյանի մահն այսպես բնութագրեց գրող, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը, ապա անդրադառնալով ժողովրդի անունից իրենց հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանություններին՝ նկատեց,- Ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել՝ մի սխալվեք ժողովրդի անունը տալով, նաև պետք չէ ասել մտավորական։ Երբ ասում են ժողովուրդ ու ինչ-որ մեկը իրեն ժողովուրդ է համարում, ասում է՝ ինձ վիրավորեցին, թող լավ իմանա, որ եթե աշխարհում ասում են հայ ժողովուրդ, պատկերացնում են Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, մյուս արվեստագետներին, այն մարդկանց, որոնք իրենց հայրենիքի համար վառվել են, ինչպես Արմենը։ Հիմա նաև պատկերացնում են մեր մյուս ժամանակակից արվետսագետներին, մարզիկներին՝ Համասյանին, Մխիթարյանին․ նրանք չեն պատկերացնում ինչ-որ անգրագետ մեկին, հայերեն լեզվով հնչող ադրբեջանական մուղամ լսող ու ինտերնետներում էս կողմ-էն կողմ քոմենթ գրող ինչ-որ խաժամուժի»։

Վահրամ Սահակյանը նաև հավելեց՝ ժողովուրդն այն գյուղացին է, որ հող է մշակում, այն բանվորն է, որ պատ է շարում և մանվանդ այն զինվորն է, որ սահմանի վրա կանգնած է և զոհվում է, մեր մեծերն են ժողովուրդը․ ուրիշ ժողովուդր չկա։

«Արմենը և մեր մյուս ընկերները, այն մարդիկ են, որոնք բոլոր դարերում եղել են և վառվել են այդպես, բայց այդ վառվելը չի նշանակում, որ վառվեց ու մոխրացավ․ էդ վառվելուց կայծ է առաջանում։

Ես ասել եմ ու կասեմ՝ թող իրեն ոչ մեկը չհամարի շատ, թող իրեն ոչ մեկը չհամարի ժողովուրդ, այս մտավորականներից ոչ մեկը թող իրեն մտավորական չհամարի, Արմենի հին ընկերներից էլ ոմանք թող իրենց ընկեր չհամարեն »,- նշեց Վահրամ Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս