Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը
Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տուժածը գտնվում է «Անապատ» կոչվող հանգստյան գոտում:
Փրկարարները Ռ. Վ.-ին (ծնված 2001 թ.) պատգարակով մոտեցրել են հրշեջ-ավտոմեքենային (մոտ 300 մետր), այնուհետև իրականացրել գետանցում և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ: