
Նախկինում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Փետրվարի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 18.50-ից 20.45-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել և Նուբարաշենի 12-րդ փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Փետրվարի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողների ինքնությունը: 23-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին Նուբարաշենի Է/2 թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: